Հասարակություն
Կարապետ Գուլոյանի նկատմամբ 232 դրվագով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և մեկ վարույթում միացված քրեական վարույթի նախաքննությունը՝ 13 անձի մասով։
Աղավնաձոր գյուղ մոտ բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes-Benz»-ը. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Առողջապահության նախարարը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:
Մայրապետյանին և կնոջը պատկանող Պուշկին 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն օրենքի խախտմամբ է օտարվել
Վարչական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին վարույթ է ընդունել Դատախազության դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացն սկսելու և այն «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանն օտարելու համար հիմք հանդիսացած՝ ՀՀ կառավարության երկու որոշումները:
Նիկոլ Փաշինյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: