Հասարակություն
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. Վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին:
Արաքս գետի հունը խախտելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս:
Մահացել է Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից ևս մեկ տուժած
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93-րդ կմ-ին իրար էին բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Միցուբիշիի» ուղևորուհին տեղում մահացել էին, իսկ «Միցուբիշիի»՝ վեց և «Նիսանի»՝ մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի անդամի և ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրենի հետ
Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի և ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն․ Գ․ Ասմա ԱլԱզրիի հետ։
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության հարցեր
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: