Հասարակություն
ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ տեսանյութի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ԼՂ-ում զոհված 40 հոգու աճյուն է նույնականացվել. նախարար
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի ու ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 հոգու աճյուն է նույնականացվել. հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում։
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՔԿ-ին օրենքի գերակայության ապահովման և հանցավորության դեմ պայքարում ռեսուրսների զարգացման հարցում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի փաթեթը: Նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը:
Մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական արշավ
Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման արշավ: