Հասարակություն
Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի պատվիրակությանը։ ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի այցի նպատակը ՀՀ համայնքներում տեղակայված տեղահանված ընտանիքների կարիքների մասին տեղեկանալն էր։
Ֆրանսիան պատրաստ է աջակցել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը:
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները և վերականգնել նախկինում դադարեցված լիազորությունները։
Պաշտոնաթող վարչապետը կօգտվի օդանավակայանի հատուկ սրահից. նոր նախագիծ
ԱԺ-ն այսօր ընթերցմամբ քննարկեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ամուսինը մկրատով հարվածներ է հասցրել 24-ամյա կնոջը, ապա փորձել այրել
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ գիշերը, երիտասարդ ընտանիքի բնակության վայր հանդիսացող Դավիթ Բեկ փողոցի ջրամբարին կից հողատարածքում գտնվող վագոն տնակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ամուսինների միջև