Հասարակություն
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի նկատմամբ պետության սեփականության իրավունքը 2001թ. ապօրինի դադարել է
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը:
Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում «SMART» կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը
Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը:
Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քամին հարավարևմտյան է՝ 3-7 մ/վրկ, հոկտեմբերի 26-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտ 5 մեքենա է բախվել
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Մ. Ս.), «BMW», «Smart», «Toyota Camry» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: