Հասարակություն
Սևանում կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցի ապօրինի ջրառը
Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։ Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։
Եղեգնաձորի բնակիչը դանակահարել էր 33-ամյա երկու տղամարդու․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնաձորի 38-ամյա բնակչի կողմից դանակի գործադրմամբ 2 անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ֆրանսիայի մշակույթի նախարարն անդրադարձել է ԼՂ-ում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակին
Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի այն տվյալներ հավաքագրի ԼՂ-ում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին։
ԵՄ պատվիրակության հետ քննարկվել են հետընդունմանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՆԳՆ, Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դեսպանությունների, ինչպես նաև «FRONTEX»-ի ներկայացուցիչները:
Հիմնանորոգվում է Լեռնապար տանող 3.8 կմ ճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվում է Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+800 հատվածը։