Հասարակություն
Հայաստանում նախատեսվում է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները
Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:
«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է»․ ԿԽՄԿ
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր մեր աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն։
Հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ձմեռային զորակոչ կանցկացվի
Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1,5 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 30000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու նպատակով՝ 40000 դրամ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:
Սևանում կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցի ապօրինի ջրառը
Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։ Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։