Հասարակություն
Սիսիան-Քաջարան ճանապարհի երկարությունը կազմելու է 65կմ՝ կրկնակի կրճատելով ներկայիս ճանապարհը
Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ից 27-ն իրականացվել են հանրային խորհրդատվություններ։
2 զոհ, 4 վիրավոր` Վանաձոր-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով
2 զոհ, 4 վիրավոր. վթար Վանաձոր-Գյումրի ճանապարհին
Իրանից փորձել են շուրջ 12 կիլոգրամ թմրանյութ ներկրել. ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Հայաստանի և Իրանի միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրվի
Հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։