Հասարակություն
Փոխվարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին
Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:
Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:
Հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):
Բնակարանները փաստացի օտարվել են պայմանագրերի գումարից ավելի բարձր գնով. պետական բյուջե է վճարվել 290 մլն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են կառուցապատողի կողմից, հարկերից խուսափելու նպատակով, ձեռնարկատիրական իրական եկամուտները թաքցնելու, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրում փաստացի ստացած գումարից գույքի ցածր արժեքով գին սահմանելու միջոցով կատարված խաբեության դեպքի էական հանգամանքներ։
Ծեծկռտուք և դանակահարություն Պտղնիի դիսկո ակումբում
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի և Երևան քաղաքի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 2-ի ժամը 04.00-ի սահմաններում Պտղնի գյուղի դիսկո ակումբում մի խումբ տղամարդկանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ Պտղնի գյուղի 30-ամյա բնակիչը դանակահարել էր 39-ամյա տղամարդուն: