Հասարակություն
Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար
Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։
Ծաղկահովիտ-Արթիկ ճանապարհին մեքենաներ են բախվել
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, ուղևորներ Կ. Ե.-ի (ծնված 1958 թ․), Մ. Ե.-ի (ծնված 1981 թ․) և Վ. Ե.-ի (ծնված 2018 թ․) հետ տեղափոխվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ:
Երկու զոհ և վիրավորներ Սևան–Մարտունի-Գետափ ճանապարհին․ «Լեքսուսը» գլորվել էր ձորը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Մ.-ն (ծնված 2003 թ․), Հ. Մ.-ն (ծնված 2007 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2012 թ․) և Թ. Ս.-ն (ծնված 1981 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Հ. Մ.-ի և Ա. Մ.-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Բագրատունյաց պողոտայում բախվել են ԱԺ պատգամավորի որդու «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
«Յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը: