Հասարակություն
Երվանդ Զախարյանի կողմից Երևան համայնքին պատճառվել է 700 մլն դրամի վնաս. բազմակի անգամ ցածր գնով օտարվել է «Երիտասարդական պալատը»
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:
«Եթե սեռերի առողջ հարաբերակցություն չլինի, չի լինի կայուն հասարակություն». Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մինչև 2021թ. Հայաստանում սեռով պայմանավորված աբորտի ցուցանիշը նվազել է։ Ըստ նրա՝ նաև պատերազմով պայմանավորված՝ այնուհետ որոշակի հետընթաց է նկատվել․
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ
Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:
Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետն այցելել են ՊՆ հատուկ նշանակության զորամաս
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը:
Արդեն շահագործման է հանձնվել ԱՆԻՖ-ի հերթական ներդրումային ծրագիրը
Արդեն շահագործման է հանձնվել և իր առաջին անտադրանքն է տվել «Բերրիմաունթ» (Berrymount) ընկերության կառուցած ելակի արտադրության նոր ջերմոցը: