Հասարակություն
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը:
Բավրա-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է. կա տուժած
Նոյեմբերի 3-ին, ժամը 10։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստ
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները:
Հայաստանը ԵՄ-ից 17,9 մլն եվրո դրամաշնորհ կստանա
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2024թ. Եվրամիությունից կստանա 17,9 մլն եվրո։
Գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տարածքը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էին, որ հրդեհից առաջ անհայտ անձը ապօրինի մուտք էր գործել նշված ավտոտնակ և գողացել թթվածնի բաքերի ռետինե խողովակներ, ավտոմեքենայի մարտկոցներ, նվագարկիչ, ձմեռային անվադողերի երթևեկության շղթաներ, մեքենա բարձրացնելու սարքավորում և այլ գործիքներ: