Հասարակություն
Գնել Սանոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Երևանում սեպտեմբերյան հավաքներին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։
Վերանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի արխիվի տեղակայման համար հատկացված նոր տարածքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ քննչական կոմիտեում այսօր շահագործման է հանձնվել հիմնովին վերանորոգված՝ արխիվային պահոցի նոր տարածքը, որի բացումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։ Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։
Փոխվարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին
Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:
Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: