Հասարակություն
Հրդեհ Գոգարանում․ մահճակալին հայնտաբերվել է 53–ամյա տանտիրոջ դին
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։47-ին, մարվել՝ 05։14-ին։ Այրվել են տնակը (մոտ 100 քմ) և նկուղային հարկը (մոտ 12 քմ)։ Տան մահճակալին հայտնաբերվել է Վ․ Հ․-ի (ծնված 1970 թ․) դին։
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին ևս 7-10 աստիճանով։
Էլեկտրասյունն ընկել է «Lexus»–ի վրա
Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, իսկ մալուխները փակել են ճանապարհը:
Հակոբ Միհրանյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածությանը։
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել է ավտոմեքենայի վրա
Փրկարարները և «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: