Հասարակություն
Քարհանքից գողացել էին անսարք տրակտորները և հանձնել մետաղների ընդունման կետ
ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 25-ամյա, 24-ամյա և 41-ամյա երեք տղամարդիկ՝ նորխարբերդցի 41-ամյա տղամարդու «Մերսեդես» մակնիշի ավտոտարհանիչ-մանիպուլյատոր և երևանցի 24-ամյա երիտասարդի «Քեմրի» մեքենաներով:
«Արցախահայերը գնացել, սահմանին կանգնե՞լ են, ուզում են վերադառնա՞լ». Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հավանականությանը․
Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքը չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։
ԱԶԲ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը ինտենսիվ բնույթ է ստացել
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ:
Տելեգրամյան հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ: