Հասարակություն
Քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։
Սյունիքում տրակտոր է այրվել
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԼՂ-ից տեղահանվածների աջակցության միջոցառումները շարունակվում են
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության երեք միջոցառումները՝ 100 հազար, 40+10 հազար և 50 հազար դրամների տրամադրումը, շարունակվում է. հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:
Ավարտվել է Լեռնապար տանող 3.8 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+800 հատվածի հիմնանորոգումը։ 3.8կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Մ-3 միջպետական ճանապարհից և տանում դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար բնակավայր։ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի (որի մեջ մտնում է նաև Լեռնապարը) ղեկավար Նորաին Հակոբյանը նշում է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր‚ դժվար երթևեկելի։
Սոթքում 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով քանդված 142 բնակարան ամբողջությամբ վերականգնվել է
Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց կատարեցի Սոթք գյուղ՝ դիտարկելու ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների կառուցման ծրագրով իրականացվող այն բնակարանների շինարարությունների ընթացքը, որոնք ադրբեջանական զինուժի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հիմնովին վնասվել էին ու վերականգման ենթակա չէին։