Հասարակություն
Շենգավիթի շենքի մուտքերի դռները գողացողները ձերբակալվել են
Երիտասարդներն ընդունեցին, որ երկու դռները գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի մուտքերից: Նաև չժխտեցին, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Շենգավիթ վարչական տարածքի տարբեր շենքերից գողացել են մուտքի դռներ ու փեղկեր:
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 11։20-ին։ Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։
Գազի բալոնի արտահոսքից պայթյուն և հրդեհ է բռնկվել. երկու հոգի ստացել է վնասվածք
Բնակիչներ Ա․ Ու․ Դ․-ն (ծնված 1994 թ․) և Բ․ Շ․-ն (ծնված 1993 թ․) ձեռքերի շրջանում ստացել են այրվածքներ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
ԼՂ-ից տեղահանվածների համար կհատկացվի 47 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2024թ. պետբյուջեի նախագծում ավելացրել է ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը․ 2024 թ. կհատկացվի 47 մլրդ դրամ․ -
Հանդիպել են Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող իրանական և տեխհսկող խորվաթական ընկերության ներկայացուցիչները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության աշխատանքների ձեռքբերման մրցույթը շահած իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի‚ ինչպես նաև խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering կազմակերպության (տեխհսկող) ներկայացուցիչների հետ։