Հասարակություն
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կառուցվել է վերգետնյա անցում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ123+500 հատվածում (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում։
Օրենսդրական փոփոխությունը մինչև 27 տարեկաններին չի վերաբերում. պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչև 27 տարեկանները չեն կարող օգտվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով ընձեռնված հնարավորությունից։
Քննարկվել են ԱԶԲ-ի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտին։ Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, դիտարկվել համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25 տոկոս
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %։
Գորիսում այս տարի իրականացվելու է 4 սուբվենցիոն ծրագիր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2023թ․ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում հաստատվել է համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1 մլրդ 847 մլն 91 հազար դրամ արժեքով, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 36 մլն 907 հազար դրամ է, մնացածը համայնքի ներդրումն է։