Հասարակություն
Կենտրոնում իրար են բախվել 11 ավտոմեքենա
Դեկտեմբերի 15-ին, ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ի՞նչ անել՝ 100.000 դրամ միանվագ աջակցությունը ստանալու համար
Այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը, հետևաբար չեն դիմել երկամսյա 50,000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք ևս այսօր կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում։
ՊԵԿ-ը 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք է կանխել
Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե։
Հայաստանը պատրաստ է ուժեղացնել ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային
Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում:
Ստացեք հնարավորություն` ներկայացնել Հայաստանը ԱՄՆ-ում կայանալիք EarthX E-Capital գագաթաժողովին
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Energy4Climate» նախաձեռնությունը ուրախությամբ հայտարարում է ձեռնարկատիրական մրցույթ բնապահպանական կայունության, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, վերամշակման և այլ էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում, որը կազմակերպվել է Ձեռներեցության և ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) և Յակոբեան բնապահպանական կենտրոնի համագործակցության արդյունքում։