Հասարակություն
Հեքիաթների հերոսները և արցախցի փոքրիկները փրկեցին Նոր տարին
Ամանորյա հեքիաթների հերոսներն արցախցի փոքրիկների օգնությամբ փրկեցին Նոր տարին՝ գտնելով ժամանակի մեքենան, որը խափանվել էր չար հերոսների ձեռքով․ Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխաների՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը և պարգևելով ուրախ ժամանց։
«Սկսելու ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր». Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե հաջորդ տարի սկսելու են կովերի արհեստական սերմնավորման ծրագիր՝ լավացնելու գենետիկան։
2.2 մլրդ դրամ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվողներից մեկի էլեկտրոնային դրամապանակին
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հանցավոր կազմակերպության ղեկավարներ Բ.Ա.-ի, Ա.Հ.-ի և մասնակիցներ Զ.Հ.-ի, Ս.Դ.-ի, Հ.Գ.-ի, Վ.Մ.-ի կողմից օգտագործված էլեկտրոնային սարքերով վարույթն իրականացնող մարմինը հասանելիություն է ստացվել 193 էլեկտրոնային դրամապանակների։ Պարզվել է, որ դրանց մուտքագրված, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլրդ 200 միլիոն ՀՀ դրամը գումարը, ինչով կատարվել է փողերի լվացում։
Մի քանի ամսից Երևանում շահագործման կհանձնվեն նոր տեսակի շքեղ թաունհաուսներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քաղաքի աղմուկից հեռու, բայց միևնույն ժամանակ Երևանում ապրելու ցանկությունը ոմանց ծայրամասերի բնակիչ է դարձնում: Բնակելի տների պահանջարկն էլ նպաստում է շինարարությանը:
«Շահագրգռված ենք տեխնոլոգիական նոր ձեռքբերումներ ներդնել երկրում». Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ հանդես է եկել համատեղ ճեպազրույցով․