Հասարակություն
Սպանություն Սիսիանում
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:
Ոստիկանության ծառայողը քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին:
Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վարդանիձոր գյուղի կենտրոնում տուն է այրվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում այրվում է խոտի դեզ։
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։