Հասարակություն
Սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարեցվել են
Քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ փաստագրվել է, որ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ, սնանկության գործով կառավարիչ Արսեն Վասիլիի Չիտչյանի գործողություններում առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.2. հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի խախտում:
Արթիկ համայնքում իրականացվում են շուրջ 600 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 602․9 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 64,4 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։
«Մայր տաճարի կառուցումը ներկայացվում է որպես պատմական տարեգրության շարքային դրվագ». Մայր Աթոռը՝ դասագրքի մասին
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախումբը նամակ է ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը:
ՊՆ ՌՈ ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող զենք-զինամթերք
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։