Հասարակություն
Բուք, մերկասառույց և ձյուն՝ ՀՀ ճանապարհներին
Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:
Փողոցում կողոպտել են 27-ամյա աղջկա
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:
Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 42,4%–ով, որից 44,7%–ն արտահանման աճի չափն է, 41%–ը՝ ներկրման։
Բեռնատարը վրաերթի է ենթարկել կնոջը, վերջինս մահացել է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.45-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Հայկուշ Մխոյանին, որը մահացել է: