Հասարակություն
«Պաթոսը պետք է թուլացնենք, կենտրոնանանք գործի և աշխատանքի վրա»․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
ՃՏՊ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ․ Ա․) և «Volvo» (վարորդ՝ Խ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։ Հ․ Ա․-ն տեղում մահացել է։
Որքա՞ն է Գավառի զարդարման և տոնական միջոցառումների ծախսը
Համայնքապետարանը 924 հզ․ դրամով ձեռք է բերել 1200 նվերի տոպրակ Գավառի և 12 այլ բնակավայրերի 14 մանկապարտեզների երեխաների համար։
«Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործընթացն ավելի հստակ և թափանցիկ կդառնա
Կենտրոնական բանկի խորհուրդը նոր խմբագրությամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանությունը» և ««Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման ժամանակ ոչ պետական պարտատոմսերի (կորպորատիվ արժեթղթերի) նկատմամբ կիրառվող չափանիշները»։
ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում արձանագրել են մի շարք խնդիրներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց):