Հասարակություն
Duty free-ները կփակվեն, եթե չհամապատասխանեցվեն ԵԱՏՄ ստանդարտներին
Բադասյանը նշել է, որ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից այլևս չեն կարողանա աշխատել։
Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից։
Առանցքային կողմը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի և ներդրումների աճող տեղաշարժն է. Քերոբյան
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում մասնակցում եմ Հնդկաստանի Vibrant Gujarat Global Summit համաշխարհային գագաթնաժողովին, որի բացումն արեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության մեկնարկից առաջ անհրաժեշտ բոլոր քայլերը
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը հանդիպում է ունեցել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման կապալառու և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության մեկնարկից առաջ անհրաժեշտ բոլոր քայլերը։
Տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։