Հասարակություն
Դրախտիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Ա․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել․ տուժածներ չկան։
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Էջմիածնի բաժնի աշխատակցի դին
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։
Հունաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նախարարը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մարզերում կառուցվող շենքերի համար սահմանվեցին ԲԷՑ-ին միանալու ավելի ցածր վճարներ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշմամբ հաստատեց մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման ավելի ցածր վճարներ՝ նպատակ ունենալով լրացուցիչ խթանել մարզերում բնակարանաշինությունը։