Հասարակություն
Աերացիա թաղամասում մեքենա է այրվել
Հունվարի 17-ին, ժամը 08:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի թիվ 2/10 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված քաղաքացիներին
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։
Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են
Հունվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ
Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակոււմ մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը: Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման: