Հասարակություն
ՆԳ նախարարը պարգևատրել է Սթիվեն Շնայդերին
Հունվարի 17-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 15։20-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի են։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է
ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, Նորավան-Լծեն- Տաթև ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ոստիկանությունը՝ շմոլ գազով թունավորման դեպքի մասին
Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Բռնվել են գունավոր մետաղների գողության պահին
Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում նույն գյուղի 2 բնակիչ գողություն են անում։