Հասարակություն
Կորեական ընկերությունը հետաքրքրված է ներդրում իրականացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում
«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը հունվարի 22-ին ընդունել է կորեական «SK Ecoplant» ընկերության պատվիրակությանը, որը բանակցությունների արդյունքում Հայաստան է այցելել՝ դիտարկելու ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Ընկերությունը կորեական «SK» ընկերությունների խմբի անդամ է, որը ներառված է «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում:
Երևանի ավագանու անդամին առևանգելու դեպքով նախաձեռնվել է վարույթ
Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ:
ՀԱԷԿ-ում ընթանում են վարժասարքի արդիականացման և ֆունկցիոնալության ընդլայնման աշխատանքներ
Հայկական ատոմային էլեկտրակայանում ներկայումս ընթանում են լիամասշտաբ վարժասարքի արդիականացման և ֆունկցիոնալության ընդլայնման աշխատանքները:
Մանվել Գրիգորյանի դուստրը հորեղբոր տղայի գործով դատ է իրականացրել. ԲԴԽ-ն քննում է հարցը
ԲԴԽ-ն քննում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը։
Վիճաբանություն և կրակոցներ Չարենցավանի հանդիսությունների սրահներից մեկում
Հունվարի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում վիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել: