Հասարակություն
QR կոդը տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է տեղադրել լիցքավորման բաշխիչ աշտարակների վրա
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող արագ արձագանքման QR կոդ:
Դատավորին նախազգուշացում է հայտարարվել
Բարձրագույն դատական խորհուրդից հայտնում են. «ԲԴԽ-ն, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
Փոփոխություններ ԲՏԱ նախարարությունում
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ։
ՄՊՀ-ն առաջին անգամ ուսումնասիրել է ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան
Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը:
Ընկերների կերուխումն ավարտվել էր դանակահարությամբ
Մեքենաշինարարների փողոցում գտնվող իր տանը հիվանդանոց տեղափոխվածի հետ ալկոհոլ էին օգտագործել, ապա իրենց միջև վեճ էր սկսվել, որի ընթացքում էլ ինքը դանակահարել էր նրան: