Հասարակություն
Ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ ևս
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանից բացի՝ ձերբակալվել են նաև նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում է նաև նախարարության պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։
Մշակույթի նախկին նախարարից պահանջում են բռնագանձել շուրջ 2 մլն դոլար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը:
Անցկացվել է հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումին անդրադարձ է կատարել հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկմանը, որն ամրագրվել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026թթ. գործողությունների ծրագրով որպես հիմնական ուղղություն՝ ընդգծելով վերջինիս հիմնաքարային լինելը հակակոռուպցիոն քաղաքականության հաջողելու հարցում։
Կապանում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր. դիտարկվում է աշխատանքի որակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 30-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապանում նախորդ տարիներից սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը։
Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: