Հասարակություն
Վայրի նապաստակի ապօրինի որս՝ Ջերմուկում
Ըստ վարորդի, որն ունի որսորդական վկայական, ինքն առանց համապատասխան թույլտվության, «Մայրաց» թաղամասում մոտ երկու ժամ առաջ որսացել է չորս վայրի նապաստակ և երկուսի միսն արդեն օգտագործել է:
Ավելի քան 315 մլն դրամի հափշտակություն երիտասարդի կողմից․ տուժել է 23 անձ
ՀՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ․ ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։
Փրկարարները Երևանում և մարզերում շարունակում են սառցալեզվակների հեռացման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ, քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան քաղաքում և մարզերում շարունակում են սառցալեզվակների հեռացման աշխատանքները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Գրիգոր Մինասյանի հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:
Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: