Հասարակություն
Հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում. փոխնախարար
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակությանը։
Գառնիում բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 23/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Լինգը թողել և փախել էր. գողության փորձը բացահայտվել է
Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տվեց Բերդ քաղաքի մի բնակիչ: Նա հայտնեց, որ գիշերվա ժամը 2-3-ի կողմերը ձայներ են լսել Մաշտոցի փողոցում գտնվող խանութի կողմից, մոտեցել են և ճաղավանդակի արանքում նկատել լինգ: Ընդ որում, ոչ մի բանի ձեռք չէին տվել, իրենց ուժերով պահպանել էին դեպքի վայրը` մինչ իրավապահները կհասնեին:
Դատախազությունը ՌԴ-ի իրավապահներից ստացել է հետախուզվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու փաստաթղթերը
«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»,- հայտնել է նա:
«Հայաստանը գտնվում է իդեալական վիճակում Հնդկաստանին այլընտրանքային երթուղի առաջարկելու համար». նախարար
«Հայաստանը գտնվում է իդեալական վիճակում Հնդկաստանին այլընտրանքային ծովային առևտրային երթուղի առաջարկելու համար, հատկապես՝ Եվրոպայի հետ»․ Դելիում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին փոխանցում է հնդկական ANI News լրատվական գործակալությունը։