Հասարակություն
ՊԵԿ-ը նոր նախագիծ է առաջարկում արտագնա աշխատողների համար
ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները:
Գեղարքունիքի մարզում երկու եղբայրներ են դանակահարվել, որոնցից մեկը մահացել է
2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։
Նախարարը կարևորել է արհեստական ինտելեկտի ոլորտում հայ-հնդկական համագործակցության ներուժը
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է «Ռաիսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային համաժողովին, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։
Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում և ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։ Այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։
«Toyota»-ն բախվել է ՆԳՆ պատին
Պարզվել է, որ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին։