Հասարակություն
Ոստիկանությունը զգուշացնում է՝ վարչարարությունը խստացվելու է, երթևեկելիս պարտադիր ամրակապվել
Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:
73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է որդին
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։
Դարանակալել է սգո սրահի տարածքում, ապա հարձակվել ու բռնություն գործադրել եղեգնուտցու նկատմամբ
Մասնավորապես փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 33-ամյա բնակիչը լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակչի հետ՝ վերջինիս և իր ընկերոջ միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև անձնական այլ հարցի պատճառով, և մտադրվել է վրեժխնդիր լինել վերջինից։
Մյասնիկյան պողոտայում երեք մեքենա է բախվել, մեկը կողաշրջվել է
Մարտի 1-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է սպրինտերին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Մարտի 1-ին, ժամը 21:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։