Հասարակություն
Կստուգվի դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքությունը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։
Հանրախանութի սրահում վիճաբանության արդյունքում կտրող-ծակող առարկայով հարվածել է
Մարտի 1-ին ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:
Ազգային գրադարանն այսօր փակ կլինի. պատճառը ջրանջատումն է
Պատշաճ սպասարկում իրականացնելու անհնարինության պատճառով գրադարանը փակ կլինի մինչև 18։00-ն։
Օրենքով գողերն ու նրանց կողմնակիցները վիճել, ապա հարվածել են միմյանց
Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ․ նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։
«Ջուլիս» ռեստորանի գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։