Հասարակություն
Դանակահարված կանանցից մեկը մահացել է, կասկածյալը հայտնաբերվել է ռեստորաններից մեկում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մասիսում բախվել են մարդատարն ու բեռնատարը. կա զոհ
Մարտի 25-ին, ժամը 08:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
Կատարվում են մեծածավալ անհետաձգելի գործողություններ, նաև՝ խուզարկություններ. ՔԿ
Երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Սյունիքի մարզի «Զանգեր» ճանապարհահատվածը փակ է
Սիսիանի տարածաշրջանի Գորայք բնակավայրից դեպի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: