Հասարակություն
Տելեգրամյան ալիքով «Մարիխուանա» են վաճառել. մեկ անձ կալանավորվել է
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված սխեմայով այլ անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, վերոհիշյալ տելեգրամյան ալիքի օգտատիրոջ (օգտատերերի), ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց առկայությունն ու ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Էկոնոմիկայի նախարարն ու ԱԶԲ տնօրենն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։
Քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 88 հեռախոս, 4 wi-fi սարք, 112 կտրող-ծակող առարկա
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները շրջայց են կատարել Լոռու մարզում։
«Ամեն ինչը կյանքի գնով եմ կառուցել, սատանե՛ք․ հեռու՛ մնացեք». Վարդան Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը։