Հասարակություն
Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին
Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։
Հեպատիտ Ց հիվանդության թիրախային խմբերի համար անվճար բուժում է իրականացվում (տեսանյութ)
Երևանի «Արշակունյաց» առողջության կենտրոնում շուրջ մեկ տարի է՝ Հեպատիտ Ց հիվանդության թիրախային խմբերի համար անվճար բուժում է իրականացում։
Թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է
Մարդկության առաջընթացի, զարգացած տեխնոլոգիաների, ժողովրդավարության և հումանիզմի դարում պետք է որ մարդու շահագործման մասին խոսվեր միայն դասագրքերում կամ պատմավեպերում, այնինչ աշխարհում այսօր մոտ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության մեջ։ Յուրաքանչյուր դեպքում արատավոր երևույթի հետևում կանգնած է այն մարդը, որը ձգտում է ուժով իշխել թույլին: Նա ապրանքայնացնում է մարդուն, նրա հետ վարվում որպես գույքի, ինչից կարող է շահ ստանալ։ Թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունից հետո շահութաբերությամբ թրաֆիքինգն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր հանցատեսակն է։ Յունիսեֆի տվյալներով՝ այն տարեկան ավելի քան 150 միլիարդ դոլարի շահույթ է բերում: Թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ բոլորը, ոչ միայն խոցելի խավի ներկայացուցիչները` կանայք ու երեխաները, այլև տղամարդիկ: Շահագործողները ուժով, սպառնալիքով կամ խաբեությամբ նրանց ենթարկում են սեռական շահագործման, ներգրավում հարկադիր աշխատանքներում, ստիպում զբաղվել մուրացկանությամբ։ Արդյունքում` խախտվում են մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժի և շատ այլ հիմնարար իրավունքներ, և որ ամենակարևորն է՝ ոտնահարվում է մարդու արժանապատվությունը։ Հայաստանում թրաֆիքինգի կամ շահագործման առավել հաճախ հանդիպող տեսակներից են աշխատանքային և սեռական շահագործումները։ Ընդ որում, արձանագրվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թրաֆիքինգի դեպքեր, երբ շահագործումը կատարվում է այլ երկրներում։ Միայն նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որոնցից 23-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 4-ը՝ սեռական շահագործմանը։ Դեպքերից 2-ը եղել է արտաքին շահագործման։ Իսկ 2024 թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 5-ը` աշխատանքային, 3-ը՝ սեռական շահագործման։ Երկու դեպքում շահագործվել են անչափահասներ։ Հանցագործությունը լատենտային է, ընդ որում՝ խոսքը վերաբերում է բնական լատենտայնությանը, երբ զոհերը ամաչելով իրենց կարգավիճակից, վախենալով սպառնալիքներից կամ մինչ այդ ինչ-որ օրինազանցություն գործած լինելու պատճառով չեն դիմում իրավապահներին։ Միաժամանակ, քրեական օրենսդրությամբ ամրագրված է, որ տուժած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո: Մի քանի պարզ խորհուրդ` թրաֆիքինգի զոհ չդառնալու համար. օրինակ` խուսափեք գայթակղիչ առաջարկներից, եթե խոստանում են արտասահմանում բարձր վարձատրվող աշխատանք կամ անվճար ուսում կամ հավատացնում են, թե շատ արագ խոշոր գումար կվաստակեք։ Մի՛ վստահեք և ձեր փաստաթղթերը մի՛ տվեք այլ անձանց։ Եվ հիշեք՝ իրավապահ համակարգը ձեր կողքին է, իսկ ուժեղ է նա, ում կողմում օրենքն ու օրինականությունն են: Ցանկացած կասկածելի իրավիճակում, երբ կարող է սահմանափակվել ձեր ազատությունը կամ կիրառվում է բռնություն, անգամ բռնության սպառնալիք, ապա անմիջապես զանգահարեք ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի թեժ գծին՝ 080 05-05-50։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: