Հասարակություն
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ստեղծվելու է մեկ միասնական ուսումնական հաստատություն
Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։
«Քոռանամ ես, Արշակ, տուն արի». Քոչարյանը՝ նախկին նախարարին
«Քոռանամ ես, եկեք բոլորս միասին հուզվենք։ Արշակ, տուն արի, արի տրիբունալ էստեղ ստեղծենք։ Ոնց կարող եմ չհետևել Հայաստանից փախած պաշտպանության նախարարներին․ նրան վաղուց եմ հետևում»
Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները։
«Չեք կարող ինֆորմացիա ունենալ իմ բժշկական գաղտնիքին». Անահիտ Ավանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որում պատգամավորը նշել էր, որ իրեն մերժել են տեղեկություններ հայտնել Երևանում գործող բուժկենտրոնների տնօրենների պարգևավճարների մասին։
«Ինչո՞ւ պետք է կողմ քվեարկենք, եթե չգիտենք՝ բյուջեից ինչքան փող ուր է գնում». պատգամավորը՝ նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նա նաև հարցրել է՝ ինչպես կարող է ԶՈւ գաղտնիքը պատգամավորին հասանելի լինի, բայց 100%–ով պետական մասնաբաժնով ընկերությունները լինեն անհասանելի. «Տիկին Ավանեսյան, ԱԺ-ն բյուջե է հաստատում, էսա նորից գալու եք, բյուջե եք ուզելու, ասելու եք՝ ԱՆ-ին այսքան գումար տվեք։ Իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ կողմ քվեարկեն, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում»,- ասել է նա։