Հասարակություն
Քարաթափում՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին
Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածի երթևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ԵԽ և ՀՀ համագործակցության դինամիկան գնահատելի է
Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են
Ժամը 13:25-ի դրությամբ Տաթև-Գորիս, իսկ 16:10-ի դրությամբ Տաթև-Լծեն ավտոճանապարհները դարձել են երկկողմանի երթևեկելի. փրկարարները հատուկ տեխնիկայի և ՃՇՇ աշխատակիցների հետ քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածների երթևեկելի հատվածներից:
Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ. հակակոռուպցիոն դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների միջնորդությունը։
Այրել էր ավտոպահեստամասերի խանութ սրահը
Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի մի մասը՝ սեփականատիրոջը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս: