Հասարակություն
ՌԴ ԱԴԾ-ին (ФСБ) հասանելի չեն Հայաստանում Yandex Go-ի օգտատերերի տվյալները
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն Հայաստանի Հանրապետությունում Yandex Go-ի օգտատերերի տվյալները:

ՔԿԱԳ կենտրոնի պաշտոնյան 100.000 դրամ կաշառք է վերցրել. գործի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կհիմնադրվի «Ռիփաբլիք պլազա» ընկերություն, որն այնուհետև կընդգրկվի մասնավորեցման ծրագրում
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ընդունված որոշմանը և նշել, որ այն բավական երկար քննարկված հարց է. «Լավ լուրն այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ:

Աշխարհագրության, բնագիտության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչները հավելավճար կստանան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։
«Հայփոստ» ընկերության երկու աշխատակցի օժանդակությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն. դրամ գումար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակցի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը: