Հասարակություն
ՀՀ բնակչությունը գերազանցել է 3 մլն-ի շեմը
Ամենաշատն աճել է Երևանի բնակչությունը՝ կազմելով 1 մլն 127 հազար մարդ. 2023թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը 1 մլն 90 հազար էր։
Ծեծել է մորը. 83-ամյա կինը մահացել է հիվանդանոցում
Հաղորդվել էր նաև, որ դիակի վրա առկա է գանգուղեղային վնասվածք, ինչի վերաբերյալ մահացածի 56-ամյա որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն ընկել է՝ ստանալով նշված վնասվածքը:
Հայաստանն ամենաուժեղ երկրներից մեկն է՝ կազմակերպելու որևէ մեծ միջոցառում. IWF-ի նախագահ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ին, ժամը 11:00-ին:
Հաշտարարների համայնքի ընդլայնման գործընթացը շարունակվում է
Արդարադատության նախարարության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արբիտրաժի ու հաշտարարության հայաստանյան կենտրոնի համագործակցությամբ ապրիլի 29֊ից մայիսի 3-ը տեղի է ունեցել հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։