Հասարակություն
Կապանցու մեքենան հրկիզողը դիմում-մեղայական է ներկայացրել
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը կշարունակվի. Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին
Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր:
Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, բնակարանաշինության խնդիրները
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։
Ժամանակավորապես արգելվել է ցեմենտի ներմուծումը Հայաստան
Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք):