Հասարակություն
Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ
Իրավապահները պարզել են պարանից ընկածի ինքնությունը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա տղամարդը ժամը 1.50-ին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
«Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին հավաքի մասնակիցների նկատմամբ ապօրինի քայլերը». Գերագույն հոգևոր խորհուրդ
Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։
ԱԺ-ն ընդունեց բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Քվեարկությանը մասնակցեց միայն իշխող ՔՊ խմբակցությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դահլիճում չէին։
Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է, կրակողը՝ ձերբակալվել
Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով էլ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է: