Հասարակություն
Երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել
Փորձաքննության շրջանակներում թմբուկավոր ատրճանակի փամփշտախորշերից դուրս բերված երկու փամփուշտները նույնպես ինքնաշեն եղանակով ձևափոխված են, և հանդիսանում են ռազմամթերք:
ԵՄ փորձագետները կօգնեն ՀՀ կառավարությանը՝ գնահատելու ջրհեղեղի հասցրած վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են ՀՀ կառավարությանը գնահատել Լոռիում և Տավուշում վերջերս տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասները։
84 հարկ վճարողի մոտ արձանագրվել է վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59.250 մլն դրամ:
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը:
Որպես արտահանման նոր շուկա դիտարկվում է Ամերիկյան մայրցամաքը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։