Հասարակություն
«Երեմյան Փրոջեքթս»-ն իր՝ Գինեսի համաշխարհային նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին
Հունիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը Հայաստանին է նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած Գինեսի համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը՝ ի նշան արդյունավետ համագործակցության։
Նախագիծ. 70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտությունների սովորողներին
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը։
Սյունիքի զորամասերից մեկում զինծառայող է մահացել
Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
1 զոհ, 8 վիրավոր. վթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին
Հունիսի 24-ին, ժամը 18.40-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2109»-ի ուղևորը՝ 57-ամյա Մհեր Հ.-ն, մահացել է: Վարորդները և «Օպել Զաֆիրայի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի երկու եղբայրները կարողանան միասին նույն զորամասում ծառայել. փոխնախարար
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։