Հասարակություն
Կստեղծվի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր ընկերության բյուջեն, ըստ նախնական գնահատականի 2024թ. համար կկազմի 200 մլն դրամ։
Նոր փոփոխություններ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարությունը հաստատեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Տաթև-Աղվանի ճանապարհը հնարավոր է 10-15 րոպեով փակվի երթևեկության համար
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ (Սյունիք) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ19+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթև-Աղվանի ճանապարհի առաջին 19կմ-ում ժամանակ առ ժամանակ հնարավոր է ճանապարհը 10-15 րոպեով փակվի երթևեկության համար։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Սպանդանոցներին աջակցություն կտրամադրվի
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է սպանդանոցներին մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով աջակցություն։
Երեխայի մահվան պատճառ դարձած պայթյունի հանգամանքները պարզվում են. ՔԿ
Օգոստոսի 1-ին, ժամը 06,00-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը