Հասարակություն
Անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է. հայտարարություն
Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ՀՀ ոստիկանությունը զենքը մալում և վերադարձնում է տիրոջը:
Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 9-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Նորատուս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է։
Կապելով ձեռքերն ու ոտքերը՝ կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 194-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Շուրջօրյա խմելու ջուր «Արմավիր» ՔԿՀ-ում. տարիներ շարունակ չլուծվող խնդիրը լուծված է
Հայաստանի ամենամեծ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շահագործման պահից՝ 2015 թվականից, գործում էր 8-ժամյա ջրամատակարարում։ Ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված աշխատանքի արդյունքում՝ շահագործման է հանձնվել ջրամատակարարման նոր համակարգ՝ նոր ջրագծերով և պոմպային համակարգով, որն ապահովում է 24-ժամյա ջրամատակարարում։
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ավտոճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է։ Շինարարությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։