Հասարակություն
Հանրային անվտանգությունն ու հանրային առողջապահությունը ոչ թե պետք է հակադրել իրար, այլ հավասարակշռել․ Արփինե Սարգսյան
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:
Կկանոնակարգվի Կատարում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին ստորագրել են համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։
ՊՎԾ-ն դիտարկել է 5678 գնման ընթացակարգ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Քրեակատարողական ծառայությունում մեկնարկել է ատեստավորման նոր համակարգը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին: